Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ի ամենագրավիչ գործատուները – 2013

Այս տարի ԱՄՆ-ում ամենագրավիչ գործատու է ճանաչվել Bain & Company խորհրդատվական ընկերությունը: Ինչպես փաստում են Glassdoor ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները՝ ամենագրավիչ գործատուների վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև Twitter-ը և LinkedIn-ը: 4-րդ տեղում Eastman Chemical ընկերությունն է: Facebook-ն այս տարի զիջել է դիրքերը և հայտնվել 5-րդ տեղում:

Հատկանշական է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին անգամն է, որ Twitter-ը առաջ է անցել Facebook-ից և ճանաչվել տեխնոլոգիաների ոլորտի ամենագրավիչ գործատու: Մինչ այս Facebook-ն այս կատեգորիայի բացարձակ առաջատարն էր:

Առավել գրավիչ գործատուների առաջին տասնյակում հայտնվել են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Guidewire-ը, Interactive Intelligence-ը, Google-ը, Orbitz Worldwide-ը և Nestlé Purina PetCare-ը:

Apple-ն այս տարի հայտնվել է 35-րդ տեղում, Nike-ը՝ 29-րդ, Intel Corporation-ը՝ 33-րդ, eBay Inc.-ը՝ 49-րդ, իսկ Microsoft-ին չի հաջողվել հայտնվել թոփ-50 ընկերությունների շարքում:

Share