Բաժին. Տնտեսական

Կիպրոսը մեկնարկել է գործազրկության դեմ պայքար

Կիպրոսը մշակել է համալիր ծրագիր՝ ուղղված երկրում գործազրկության կրճատմանը: Նշենք, որ ըստ կանխատեսւոմների՝ մոտ ապագայում Կիպրոսում գործազրկության մակարդակը կարող է գերազանցել 19%-ը:

Ըստ ներկայացված ծրագրի՝ գործազրկության կրճատման նպատակով կծախսվի շուրջ 340 մլն եվրո, որից շուրջ 150 մլն եվրոն կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը:

Նախատեսված միջոցների զգալի մասը՝ 300 մլն եվրոն, կտրամադրվի Կիպրոսի առևտրային բանկերին՝ փոքր և միջին բիզնեսին ցածր տոկոսադրունքով վարկեր տրամադրելու նպատակով: Շուրջ 7 մլն եվրոն կուղղվի մանրածախ առևտրի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի սուբսիդավորմանը: Գումարներ կուղղվեն նաև բարձր առաջադիմությամբ ուսումնական հաստատություններ ավարտած ուսանողների զբաղվածության խնդրի լուծմանը:

Նշենք, որ Կիպրոսը եվրոպական այն երկրներից է, որ շարունակում է պայքարել ֆինանսական ճգնաժամի հետևանքների դեմ: Երկիրն իր խնդիրները լուծելու նպատակով դիմել էր արտաքին ֆինանսական օգնությանը:

Share