Բաժին. Տնտեսական

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը վերաֆինանսավորել է շուրջ 32,7 մլրդ դրամի 4172 վարկ

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ի դրությամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 4172 հատ վարկ՝ 32,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Ընկերությունից հայտնում են, որ 2646 հատ վարկը՝ 24,9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, բաժին է ընկել Երևանին, իսկ 1526 հատը՝ 7,8 միլարդ ՀՀ դրամ ծավալով՝ մարզերին:

Տրամադրված վարկերից 2672-ը` 25,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, տրամադրվել է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով, իսկ 1450 հատը՝ 6,7 մլրդ ՀՀ դրամ ծավալով, վերանորոգման նպատակով:

30.11.2013թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 29,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 10,4 մլրդ ՀՀ դրամ:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share