Բաժին. Տնտեսական

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի փլուզված հատվածը վերականգնվել է

ՀՀ տրանսպորտի  և կապի նախարարությունից հայտնում են, որ վերականգնվել և շահագործման են հանձնվել Սյունիքի մարզի Տաթև համայնքով  անցնող հանրապետական նշանակության Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի կմ 14+800 և կմ 23+500 փլուզված հատվածները:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ոսմար» ՍՊ ընկերությունը:

Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Share