Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է ապօրինի խորքային հորերի լուծարման գործընթացը

Մեկնարկել են Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները:  

Բնապահպանության նախարարությունը վերջին մեկ ամսում Արարատի և Արմավիրի մարզերում լուծարել է 515լ/վ գումարային ծախսով 12 խորքային հոր և կոնսերվացրել 280 լ/վ գումարային ծախսով 13 հորատանցք:

Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ», «Էմի ֆիշ», «Ռոյալ պարադիզ», «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունների և մի շարք այլ անհատ ձեռներեցների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը:

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ համատեղ աշխատանքներ են տարվել նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ՝ Արարատյան հարթավայրում գտնվող և ընկերությանը պատկանող խորքային հորերի հետագա շահագործման նպատակահարմարությունը ճշտելու նպատակով: Ըստ նախնական գնահատման, ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ընկերությանը պատկանող 20 խորքային հոր ենթակա է լուծարման և կոնսերվացման: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն այդ աշխատանքները իրականացնելու նպատակով 2014թ.-ի ծախսային ծրագրերի մասով նախատեսել է ֆինանսական հատկացումներ:

Share