Բաժին. Տնտեսական

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են «Doing Business-2014» շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը Հայաստանում: Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով և դիտողություններով են հանդես եկել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով իրենց կառույցների մասով նախատեսված միջոցառումներին:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ևս մեկ անգամ համատեղ քննարկել հնչեցրած առաջարկությունները, որից հետո վերջնական լրամշակված փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Share