Բաժին. Տնտեսական

Եվրոպական ավտոշուկան աստիճանաբար վերականգնվում է

Արդեն 4-րդ ամիսն անընդմեջ Եվրոպայում գրանցվում է նոր ավտոմեքենաների վաճառքի աճ: Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա նոյեմբերին եվրոպական ավտոշուկայում վաճառվել է 938 հազար ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 1,2%-ով:

Ըստ ներկայացված տվյալենրի՝ տարեսկզբից Եվրոպայում վաճառվել է շուրջ 10,95 մլն ավտոմեքենա:

Նշենք, որ եվրոպական ավտոշուկայում վաճառքի առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2007 թվականին՝ ավելի քան 14,8 մլն ավտոմեքենա:

Հարկ է նշել, որ Գերմանիայում, որն իր ծավալով համարվում է եվրոպական խոշորագույն ավտոշուկան, դեռևս անկում է: Նոյեմբերին տարեկան կտրվածքով Գերմանիայում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի 2.0% անկում: Ֆրանսիայում ևս գրանցվել է անկում՝ շուրջ 4%:

Share