Բաժին. Տնտեսական

Այս տարի ամերիկյան ֆինանսական ընկերությունները վճարել են ռեկորդային ծավալի հասնող տուգանքներ

ԱՄՆ Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովը (Securities and Exchange Commission, SEC) հայտարարել է, որ 2013 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ում գործող ֆինանսական ընկերությունների նկատմամբ կիրառվել են շուրջ 3,4 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանքներ և սանկցիաներ: Այս ցուցանիշը ռեկորդային է. 10%-ով գերազանցում է 2012 թվականին գրանցված ցուցանիշը, շուրջ 22%-ով՝ 2011 թվականին գրանցված ցուցանիշը:

SEC-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարում առավել մեծ տուգանք՝ 600 մլն ԱՄՆ դոլարի չափով, սահմանվել է SAC Capital հեջ-ֆոնդի նկատմամբ: Այս ֆինանսական ընկերությունը մեղադրվել է «անթույլատրելի» առևտրային գործարք կնքելու մեջ: Համեմատաբար մեծ ծավալի տուգանքներ են սահմանվել նաև ամերիկյան խոշոր բանկերի, այդ թվում՝ JP Morgan-ի, ինչպես նաև NASDAQ բորսայի նկատմամբ:

Share