Բաժին. Տնտեսական

Microsoft-ն ընտրում է նոր գործադիր տնօրեն

Microsoft ընկերության տնօրենների խորհուրդը վստահ է, որ արդեն հաջորդ տարվա սկզբին հայտնի կլինի ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը:

Նշենք, որ շուրջ 100 hավանական թեկնածուներից արդեն իսկ ընտրվել են 20-ը, ովքեր առավել լավ են համապատասխանում այս պաշտոնին:

Արևմտյան մամուլը գրում է, որ թեկնածուների շարքում են Qualcomm ընկերության տնօրեն Սթիվ Մոլենկոպֆը և Ford-ի գլխավոր տնօրեն Ալան Մալլեյը: Վերջիններս, սակայն, նշել են, որ դեռևս չեն պատրաստվում հեռանալ ներկայիս զբաղեցրած պաշտոններից:

Նշենք, որ Microsoft-ի ներկայիս գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը պաշտոնից ազատվելուց հետո մտադիր է ընդգրկվել ընկերության տնօրենների խորհրդի կազմում:

Բալմերը Microsoft ընկերությունում աշխատանքի էր անցել 1980 թվականին: Գլխավոր տնօրենի պաշտոնում նա նշանակվել էր 2008 թվականի հունվարին, երբ այդ պաշտոնից «հրաժարվել էր» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:

1980 թվականից մինչ այսօր ընկերության հասույթը 7,5 մլն ԱՄՆ դոլարից աճել և հասել է 78 մլրդ ԱՄՆ դոլարի:

Microsoft-ում աշխատանքի անցնելու շնորհիվ Սթիվ Բալմերը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2013 թվականի մարտ ամսվա դրությամբ նրա կարողությունը կազմել է 15,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Share