Բաժին. Տնտեսական

Քննարկվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները

«Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական, «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այցելել է Տաթև գյուղական համայնք:

Քաղաքաշինության նախարարւթյունից հայտնում են, որ Տաթև համայնքում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ինքնակամ կառուցապատման և օրենսդրական պահանջների խախտումներով հողամասերի հատկացման հարցերը: Նախարար Թադևոսյանն ընդգծել է այդ խնդիրների կարգավորման կարևորությունը` հատկապես «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտում:

«Պետության կողմից կառուցապատման չափորոշիչների հստակ սահմանումը հնարավորություն կստեղծի տեղացի և օտարերկրյա ներդրողներին այս տարածքում իրականացնել լայնածավալ և հեռանկարային շինարարական ծրագրեր»,- նշել է Սամվել Թադևոսյանը` քաղաքաշինական խնդիրների կարգավորման գործում կարևորելով համայնքի անմիջական մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է «Տաթև» վանական համալիրը և հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի, Բարձրավանի Քաջունիի գյուղական համայնքները:

Share