Բաժին. Տնտեսական

Ֆրանսիան 10 մլն եվրոն կհատկացնի Հայաստանում անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանը

Փարիզում ստորագրվել է 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության և Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջև։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր՝ էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Share