Բաժին. Տնտեսական

Կստեղծվի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ

Կստեղծվի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: Նման որոշում է ընդունել կառավարությունը՝ հիմնադրամում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորությունը վերապահելով «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Միևնույն ժամանակ, կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագիծը  ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության:

Կառավարության պարզաբանմամբ՝ ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով:

Share