Բաժին. Տնտեսական

Այս տարի կազմակերպված գյուղմթերքի տոնավաճառների ընթացքում իրացվել է 1420 տոննա բերք

Այս տարի գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին՝ դեկտեմբերի 20-ից մինչ դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Ներկայացված տվյալների համաձայն՝ անցնող տարվա ընթացքում գյուղատնտեսական տոնավաճառների աշխատանքի թվային ամփոփիչ պատկերն այսպիսին է. մինչ դեկտեմբերի 23-ը Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է թվով 39 տոնավաճառ:

Ընդհանուր առմամբ, 39 տոնավաճառներին գրանցվել են շուրջ 4823 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են թվով 160 գյուղական համայնքներ:

Յուրաքանչյուր տոնավաճառի մասնակիցների կողմից վաճառքի է ներկայացվել շուրջ 45 տեսակի գյուղմթերք:

Միջին հաշվով 1 տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ 1420 տոննա:

Share