Բաժին. Տնտեսական

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել է տարին

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2013 թվականին շարունակել է բացահայտել գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր:

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ԸՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ տարվա ընթացքում բացահայտվել են խախտումներ դեղերի ներմուծման և իրացման, ջրամատակարարման, երկաթուղային տրանսպորտի, քաղաքային հեռախոսակապի, միջմարզային ուղևորափոխադրումների բնագավառներում:

«Չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են խիստ պատասխանատվության: Բացահայտվել են նաև հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, մասնավորապես, պետական գնումների ոլորտում 8 տնտեսվարողներ ենթարկվել են խիստ պատասխանատվության»,- ասել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը:

Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ՝ այդ տնտեսվարողները գալով հակամրցակցային համաձայնության՝ բավականին բարձր գներով ապրանքներ են վաճառել սոցիալական ոլորտների մի շարք հիմնարկների, մեծ վնաս հասցնելով պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը:

Պետական գնումների ոլորտում մեծ դերակատարություն ունեցող այդ ընկերությունները տուգանվել են 40 մլն դրամով:

Տարվա ընթացքում բացահայտվել են նաև անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր, երբ տնտեսվարողների զեղչերը չեն համապատասխանել իրականությանը, շատ դեպքերում այդ զեղչերը վերաբերել են 1-2 ապրանքատեսակների:

Արտակ Շաբոյանը վստահեցրել է, որ իրենք շարունակելու են հետևել ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավորղներ:

Մրցակցության ոլորտը բարելավելու նպատակով իրականացվել են նաև օրենսդրական փոփոխություններ:

Share