Բաժին. Տնտեսական

Այս տարի մեր երկրում ցորենի արտադրության ծավալներն աճել են 26%-ով

2013 թվականին մեր երկրում զգալի ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները: Գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը շուրջ 20%-ով, այդ թվում ցորենինը` ավելի քան 26%-ով:

Օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքատվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց:

Share