Բաժին. Տնտեսական

FedEx-ի և UPS-ի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց Սուրբ Ծննդյան նվերների

Ամերիկյան փոստային ծառայությունները՝  FedEx-ը և UPS-ը, չեն կարողացվել ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց ժամանակին մատակարարել Սուրբ Ծննդյան նվերները:

Ընկերություններն ուշացումները պարզաբանել են ինչպես օնլայն խանութների միջոցով իրականացված մեծ ծավալի պատվերներով, այնպես էլ վատ եղանակային պայմաններով:

Ընկերությունները խոստացել են հնարավորինս շուտ մատակարարել ուշացած պատվերները՝ միևնույն ժամանակ հրաժարվելով հայտնել, թե կոնկրետ որքան պատվերների մատակարարում է արդեն ուշացել:

Share