Բաժին. Տնտեսական

Սինգապուրի արդյունաբերության ոլորտը չի արդարացրել սպասումները

Սինգապուրը գրանցել է արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպի կտրուկ անկում: Սինգապուրի տնտեսական զարգացման խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սինգապուրում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 4%-ով: Հաշվետու ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին ցուցանիշի առավել բարձր մակարդակ:

Նշենք, որ հոկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալն աճել էր 8,3%-ով:

Հաշվետու ամսում երկիրն էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում գրանցել է 11% աճ՝ նախորդ ամսվա 23,4% աճի դիմաց: Հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սինգապուրում էլեկտրոնիկայի արտադրության ծավալներն աճել են 1,8%-ով:

Դեղագործության ոլորտում գրանցվել է 3,2% անկում: Ավտոարտադրության ոլորտը գրանցել է 6,3% աճ:

Share