Բաժին. Տնտեսական

Առաջիկա տարիներին «Զվարթնոց» օդանավակայանում կիրականացվի 102 մլն դոլարի ներդրում

Կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների՝ «Արմենիա» միջազգային oդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած 2013-2017թթ. Մաստեր Պլանը` ի կատարումն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների:

Ենթադրվում է, որ կոնցեսիոները 102 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի օդանավակայանում:

Կառավարության պարզաբանմամբ՝ այդ ներդրումը հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մյուս կողմից` զարգացնել զբոսաշրջությունը:

Share