Բաժին. Տնտեսական

Վարչապետը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդմանը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման առաջարկին, որը ներկայացրել է կոնցեսիոները՝ «Արմենիա» միջազգային oդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Կոնցեսիոների հայտարարության համաձայն՝ մասնաշենքի պահպանումը խիստ ծախսատար է, պահանջում է 15-20 մլն դոլարի ներդրում:

Տիգրան Սարգսյանը, հիմք ընդունելով այն փաստը, որ ճարտարապետներն այդ կառույցը համարում են սովետական շրջանի մոդեռնիստական ճարտարապետության արժեքավոր նմուշ, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի միջոցով դիմել է կոնցեսիոներին` խնդրելով հարցը նորից քննարկել:

Վարչապետը ողջամիտ է համարել այդ տարածքում այգի հիմնելու առաջարկը. այգում կարող են տեղադրվել ճարտարապետական հետաքրքիր լուծում ունեցող այլ կոթողներ ևս, որոնք գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար:

Share