Բաժին. Տնտեսական

Կառավարությունը հավանություն է տվել Կոտայքի մարզում խաղատան կառուցման ներդրումային ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել «Օնիրա քլաբ» ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում կառուցել ժամանցի և հանգստի կենտրոն, մասնավորապես, խաղատուն:

Կառավարության պարզաբանմամբ՝ որոշման ընդունումը պայմանավորված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով: Առաջին անգամ է գործում օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության սահմանած վայրին և չափանիշներին համապատասխան:

Share