Բաժին. Տնտեսական

Չինաստանն ազատականացրել է բջջային կապի շուկան

Չինաստանը որոշել է երկրի բջջային կապի շուկան ազատականացնել: Այժմ այս շուկա կարող են մուտք գործել մասնավոր ընկերություններ: Արդեն իսկ 11 մասնավոր ընկերություն ստացել է համապատասխան թույլտվություն:

Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության համաձայն՝ տրամադրված լիցենզիաները թույլ կտան մասնավոր ընկերություններին վարձակալել «կարողություններ» երկրում գործող պետական օպերատորներից՝ China Mobile, China Unicorn և China Telecom ընկերություններից: Նախարարությունը խոստացել է վերահսկել բջջային կապի շուկայում մասնավոր և պետական ընկերությունների փոխհարաբերությունները:

Bloomberg-ի գնահատմամբ՝ Չինաստանում բջջային կապի շուկայի տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 213 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրում բջջային կապից օգտվում է 1,2 մլրդ բաժանորդ:

Share