Բաժին. Տնտեսական

Volkswagen-ը կրկին գրավել է չինական ավտոշուկան

Վերջին ինն ամսվա ընթացքում առաջին անգամ գերմանական Volkswagen ընկերությունը չինական շուկայում վաճառել է ավելի շատ ավտոմեքենա, քան ամերիկյան General Motors-ը: Արդյունքում, Volkswagen-ը կրկին ճանաչվել է օտարերկրյա խոշոր ավտոարտադրող ընկերությունը Չինաստանում, որն այս պահին համարվում է աշխարհի խոշորագույն ավտոշուկան:

Ընթացիկ տարում Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով Volkswagen-ը և General Motors-ը գերազանցել են 3 մլն-ի սահմանը, սակայն Volkswagen-ը վաճառել է 70 հազար ավտոմեքենա ավելի շատ, քան իր մրցակիցը:

Share