Բաժին. Տնտեսական

Բենզինը և դիզելային վառելիքն էժանացել են

Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.1%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դեկտեմբերին, տարեկան կտրվածքով, հանրապետությունում արձանագրվել է բենզինի 2.1% գնանկում և դիզելային վառելիքի 0.3% գնաճ:

2013թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% և 3.0% գնաճ:

Share