Բաժին. Տնտեսական

Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններն ավելացրել են հիմնային մետաղների արտադրության ծավալները

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` 2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են շուրջ 19,5%-ով և կազմել 169,6 հազար տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են մոտ 9,4%-ով և կազմել 9,8 հազար տոննա:

Ցինկի խտանյութի արտադրության ծավալները պահպանվել են նախորդ տարվա նույն մակարդակում՝ 14,8 հազար տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 9,1%-ով և կազմել 10,6 հազար տոննա, իսկ ֆեռոմոլիբդենի արտադրությունը աճել է 14,2%-ով և կազմել 6,0 հազար տոննա:

Այլումինի փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 5,2%-ով և կազմել 25,3 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները գրանցել են փոքր աճ՝ 1.1%, և կազմել 17,8 տոննա:

Share