Բաժին. Տնտեսական

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավարը լավատես է

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ ընթացիկ տարում ամերիկյան տնտեսությունը կգրանցի կայունացման միտումներ: Time-ին տված իր հարցազրույցում նա վստահություն է հայտնել, որ 2014 թվականին ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի մոտ 3%: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ամերիկյան տնտեսության վերականգնումն ընթացել է բավականին դանդաղ, սակայն արդեն իսկ ի հայտ են եկել դրական զարգացումներ՝ ապահովելով տնտեսական ցուցանիշների բարելավում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը վերջնականապես հաստատել է Ջանեթ Յելենի թեկնածությունը՝ որպես ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար: Ջանեթ Յելենը իր նոր պաշտոնը կստանձնի փետրվարի 1-ից:

Նշենք, որ Ջանեթ Յելենի թեկնածությունն առաջադրել էր Բարաք Օբաման:

Սպասվում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում նշանակվելու դեպքում Ջանեթ Յելենը կտրուկ քայլեր չի ձեռնարկի երկրի դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխման հարցում:

67-ամյա Ջանեթ Յելենը Դաշնային պահուստային համակարգում աշխատում է 1977 թվականից:

Share