Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ի աշխատանքի շուկայում գրանցվել են դրական զարգացումներ

ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության մակարդակի անկում: 2013 թվականի դեկտեմբերին երկրում գործազրկության մակարդակը կազմել է 6,7%: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ դեկտեմբերին գրանցված ցուցանիշն ամենացածրն է՝ 2008 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ մեկնարկել էր վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենասուր փուլը:

Նշենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ պաշտոնը ստանձնելուն պես կձեռնարկի հնարավոր ամեն-ինչ, որպեսզի նպաստի բնակչության առավելագույն զբաղվածության ապահովմանը: Ըստ նրա՝ այս տարի ամերիկյան տնտեսությունը կգրանցի կայունացման միտումներ:

Ջանեթ Յելենը իր նոր պաշտոնը կստանձնի փետրվարի 1-ից:

Սպասվում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում նշանակվելու դեպքում Ջանեթ Յելենը կտրուկ քայլեր չի ձեռնարկի երկրի դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխման հարցում:

67-ամյա Ջանեթ Յելենը Դաշնային պահուստային համակարգում աշխատում է 1977 թվականից:

Share