Բաժին. Տնտեսական

Գարեջուր արտադրող գերմանական 5 ընկերություն տուգանվել է

Գարեջուր արտադրող գերմանական 5 ընկերություն և այդ ընկերությունների 7 մենեջեր երկրի հակամենաշնորհային մարմնի կողմից տուգանվել են, ընդհանուր առմամբ, 106,5 մլն եվրոյով: Associated Press-ը հաղորդում է, որ տուգանքի կիրառման համար հիմք է ընդունվել այն բացահայտումը, ըստ որի՝ շուկայում գների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ընկերությունների միջև ձեռք է բերվել գաղտնի պայմանավորվածություն:

Այսպես, Գերմանիայի հակամենաշնորհային մարմինը պարզել է, որ Barre, Bitburger, Krombacher, Veltins և Warsteiner ընկերությունները 2006-2008 թվականների ընթացքում վարել են համաձայնեցված գնային քաղաքականություն:

Գաղտնի պայմանավորվածությունը բացահայտելու հարցում հակամենաշնորհային մարմնին օգնել է գերաջրի արտադրությամբ զբաղվող մեկ այլ գերմանական ընկերություն՝ Anheuser-Busch-ը, որը ևս իր մասնակցությունն է ունեցել այս գործընթացում, սակայն աջակցելով հետաքննությանը՝ խուսափել է տուգանքից:

Գերմանիայի գարեջրի շուկայում գների սահմանման մասով ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են:

Share