Բաժին. Տնտեսական

Ընտրվել է 2013թ.-ի լավագույն կենտրոնական բանկն ու կենտրոնական բանկի լավագույն ղեկավարը

Central Banking-ը Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիին ճանաչել է 2013 թվականի կենտրոնական բանկի լավագույն ղեկավար: Central Banking-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ Մարիո Դրագիի ղեկավարությամբ Եվրոպական կենտրոնական բանկին հաջողվել է վերականգնել Եվրոպայի ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը: Central Banking-ը բարձր է գնահատել նաև Մարիո Դրագիի «կառավարչական» հատկանիշները:

Միևնույն ժամանակ, տարվա լավագույն կենտրոնական բանկ է ճանաչվել Չինաստանի Ազգային բանկը:

Share