Բաժին. Տնտեսական

Դեսպան. Քուվեյթի նոր կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը Քուվեյթի նոր կառավարության անունից երկկողմ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը:

Նա տեղեկացրել է, որ կառավարության փոփոխության հետ կապված` քուվեյթական կողմն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը: Միաժամանակ ընդգծվել է այս տարվա ընթացքում նիստի անցկացման անհրաժեշտությունը, ինչը կարևոր է համարվել երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ նախանշված ծրագրերի իրականացման տեսակետից:

Փոխվարչապետն իր հերթին վստահություն հայտնեց, որ Քուվեյթի նոր կառավարության հետ կշարունակվի եւ կընդլայնվի վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, եւ նախանշված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը կյանքի կկոչվեն:

Share