Բաժին. Տնտեսական

Դեկտեմբերին ԱՄՆ-ում գրանցվել է բյուջեի ռեկորդային «ավելցուկ»

2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի բյուջեն եղել է հավելուրդային՝ եկամուտները գերազանցել են ծախսերը: Ընդ որում, հավելուրդը եղել է ռեկորդային: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հավելուրդի նման բարձր ցուցանիշը պայմանավորված է եղել հարկերի ավելացմամբ, ինչպես նաև Fannie Mae և Freddie Mac ընկերությունների կոմից բյուջե վճարված գումարների աճով:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի բյուջեի հավելուրդը կազմել է 53,2 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2012 թվականին ԱՄՆ-ն բյուջեն եղել էր պակասուրդային՝ 1,19 մլրդ ԱՄՆ դոլարով:

Հաշվետու ամսում երկրի բյուջեի եկամուտները կազմել են 283,2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծախսերը՝ 230 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կազմել է 176,3  մլրդ ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ում 2013-2014 ֆինանսական տարին մեկնարկել է 2012 թվականի հոկտեմբերի 1-ին:

Share