Բաժին. Տնտեսական

Վերանայվել է Եվրոպայում միգրանտներին սոցիալական նպաստ վճարելու կարգը

Այսուհետ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներից Եվրոգոտում անդամ որևէ երկրում որպես միգրանտ ապրելու և սոցիալական նպաստ ստանալու իրավունք կստանան միայն նրանք, ովքեր ակտիվորեն կփնտրեն աշխատանք: Նման հայտարարությամբ հանդես է եկել զբաղվածության և սոցիալական ինտեգրացման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Լասլո Անդրոն՝ ներկայացնելով Եվրոգոտու անդամ երկրներում եվրոպացի գործազուրկ միգարնտների համար սոցիալական նպաստ նշանակելու նոր ընթացակարգը:

Deutsche Welle-ը գրում է, որ եվրահանձնակատարն ընդգծել է, որ նոր ընթացակարգի համաձայն՝ սոցիալական նպաստ նշանակելու հարցում եվրոպացի միգրանտի մշտական բնակության երկիրը կստանա որոշիչ ձայնի իրավունք:

Նշենք, որ եվրոպացի միգրատները, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել և ունեն որոշակի ֆինանսական դժվարություններ, Եվրոգոտում անդամ որևէ երկրում ապրելու և սոցիալական նպաստ ստանալու իրավունք ստանում են մինչև 5 տարի ժամկետով:

2014 թվականի հունվարի 1-ից Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիները իրավունք են ստացել ապրել և աշխատել Եվրամիության անդամ ցանկացած երկրում, ինչը և, ըստ վերլուծաբանների, եվրոպական առավել հարուստ երկրներում մտահոգության առիթ է դարձել և ստիպել, որ մշակվի նոր ընթացակարգ:

Share