Բաժին. Տնտեսական

2013թ.-ին Երևանի պետական բժշկական համալսարանի բյուջեն կազմել է 1 մլրդ 426 մլն դրամ

2013 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեի ֆինանսական մուտքերը կազմել են 1 մլրդ 426 մլն դրամ, որից շուրջ 720 մլն դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը: Այս մասին նշված է բուհի 2013 թվականի հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝ համալսարանական կլինիկաների մուտքերը ապահովվել են 97 տոկոսով և կազմել 3 մլրդ 311 մլն դրամ՝ նախատեսված 3 մլրդ 400 մլն-ի դիմաց, որի 65 տոկոսը կազմել է բուժհաստատությունների անձնակազմի աշխատավարձը:

Կլինիկական հաստատությունների բյուջեները ձևավորվել է պետական պատվերի և վճարովի ծառայությունների մուտքերից:

Share