Բաժին. Տնտեսական

Եվրոպական ավտոշուկան շարունակում է մնալ ճգնաժամային

2013 թվականին Եվրամիության անդամ երկրներում վաճառվել է շուրջ 11,85 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 1,7%-ով: Այս մասին տեղեկացնում է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիան:

Ըստ ներկայացված ցուցանիշների՝ 2013 թվականին եվրոպական ավտոշուկայում գրանցված վաճառքի ցուցանիշն ամենացածր է՝վերջին շուրջ 10 տարվա կտրվածքով:

Հաշվետու տարում Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են համապատասխանաբար 4,2%-ով, 5,7%-ով և 7,1%-ով: Մեծ Բրիտանիայի ավտոշուկան աճել է 10,8%-ով, Իսպանիայի ավտոշուկան՝ 3,8%-ով:

Նշենք, որ Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկում է գրանցվում արդեն 6-րդ տարին անընդմեջ: Պատճառը վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է և դրա համատեքստում խորացած եվրոպական պարտքային խնդիրները:

Share