Բաժին. Տնտեսական

Մատչելի գներով դիզվառելիքի և ազոտական պարարտանյութի տրամադրման պետական ծրագրերը կատարվել են խախտումներով

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի ևԿոտայքի մարզերում և բացահայտել խախտումներ:

Ստուգումների արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են պատասխանատու պաշտոնատար անձինք, որոնց վերաբերյալ քրեական գործերն անջատվել և մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան:

Այսպիսով, 4 մարզերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված փաստերի հիմքով այս պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 200.0 մլն դրամ գումար, այդ թվում` ՀՀ Արարատի մարզի գծով 101.0 մլն դրամ, Գեղարքունիքի գծով` 70 մլն դրամ:

Share