Բաժին. Տնտեսական

2013 թվականի վերջին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 16,2%

2013 թվականի վերջի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 16,2%՝ նախորդ տարվա 17,3%-ի փոխարեն: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ ամփոփելով անցած տարին:

Նա ընդգծել է, որ 2013թ.-ին ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որի նպատակն է պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության:

«Կարևորում ենք զբաղվածության ակտիվ նոր ծրագրերի փորձարկումն ու ներդրումը»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Share