Բաժին. Տնտեսական

Բացվել են դրամային դեպոզիտ հաշիվներ` պարտադիր կուտակային վճարները փոխանցելու համար

Բացվել են դրամային դեպոզիտ հաշիվներ` պարտադիր կուտակային վճարները փոխանցելու համար

2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը, որի շրջանակներում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցները (նրանց համար կուտակային վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պարտավոր են կատարել պարտադիր կուտակային վճարներ:

Պետական եկամուտների կոմիտեից Տեղեկացնում են, որ պարտադիր կուտակային վճարները փոխանցելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացվել են հետևյալ դրամային դեպոզիտ հաշիվները`

900008047020 – Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակցի կողմից կատարվող վճարներ,

900008047038 – Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակցի կողմից կատարվող լրավճարներ:

Share