Բաժին. Տնտեսական

Այս տարի բջջային գովազդի համաշխարհային շուկան կգրանցի 37% աճ

2014 թվականին բջջային գովազդի համաշխարհային շուկայի ծավալները կհասնեն 18 մլրդ ԱՄՆ դոլարի՝ 2013 թվականի համեմատ աճելով շուրջ 37%-ով: Նման կանխատեսում է ներկայացրել Gartner վերլուծական ընկերությունը:

Ըստ նախնական տվյալների՝ 2013 թվականին բջջային գովազդի շուկայի ծավալը կազմել է 13,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Սպասվում է, որ 2017 թվականին ցուցանիշը կհասնի 41,9 մլրդ ԱՄՆ դոլարի:

Gartner վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին բջջային հարթակում կավելանան վիդոգովազդները:

Share