Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. 2014թ.-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 3,7%-ով

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է նոր զեկույց՝ նվիրված համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին:

Զեկույցի համաձայն՝ 2013 թվականին համաշխարհային տնտեսությունն աճել է 3%-ով: 2014 թվականի համար կանխատեսվում է համաշխարհային տնտեսության 3,7% աճ:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականին զարգացած տնտեսությամբ երկրներում տնտեսական աճը կազմել է 1,3%, իսկ զարգացող երկրներում՝ 4,7%: 2014 թվականի համար կանխատեսվում է զարգացած երկրների տնտեսությունների 2,2% աճ, զարգացող տնտեսությունների՝ 5,1% աճ:

Առանձին երկրների և տարածաշրջանների համար գնահատականներն այսպիսին են. 2013 թվականին ԱՄՆ-ն գրանցել է 1,9% տնտեսական աճ, Եվրոգոտու տնտեսությունը գրանցել է 0,4% անկում, Ճապոնիայի տնտեսությունը աճել է 1,7%-ով, Չինաստանի տնտեսությունը՝ 7,7%-ով:

2014 թվականի համար կանխատեսվում է ԱՄՆ տնտեսության 2,8%, Եվրոգոտու տնտեսության՝ 1%, Ճապոնիայի տնտսության` 1,7%  և Չինաստանի տնտեսության՝ 7,5% աճ:

ԱՄՀ գնահատականներով՝ 2013 թվականին զարգացած երկրներում գնաճը կազմել է 1,4%, զարգացող տնտեսությամբ երկրներում՝ 6,1%: 2014 թվականի համար սպասվում է 1,7% գնաճ զարգացած երկրներում, 5,6% գնաճ՝ զարգացող տնտեսությամբ երկրներում:

Share