Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում ավելի քան 3,3 մլն մարդ գործազուրկ է

Ֆրանսիայում գործազրկության մակարդակը ռեկորդային բարձր է՝ 11,1%: Երկրում շուրջ 3,3 մլն քաղաքացի հանարվում է պաշտոնապես գործազուրկ:

Ֆրանսիայի Աշխատանքի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝  2013 թվականի դեկտեմբերին երկրում շուրջ 10,2 հազար մարդ ազատվել է աշխատանքից:

Նշենք, որ 2013 թվականի սկզբին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ տարվա ընթացքում ակտիվ պայքարելու է գործազրկության դեմ, սակայն պաշտոնական վիճակագրությունը  ցույց է տալիս, որ այդ պայքարը «հաջողություն չի ունեցել»:

Վերլուծաբանները կարծում են, որ երկրում գործազրկության կրճատում գրանցելու համար անհրաժեշտ է ապահովել նվազագույնը 1% տնտեսական աճ և խրախուսել, որպեսզի մասնավոր հատվածում ստեղծվեն  նոր աշխատատեղեր:

Share