Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-կանադական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորին:

Նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Վահրամ Ավանեսյանը կարևորել է հայ-կանադական առկա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, մասնավորապես` ներդրումների ընդլայնման, արտահանման խթանման և տնտեսության այլ ոլորտներում հայ-կանադական համագործակցությանն առնչվող հարցեր:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձն ու կարողությունները՝ Հայաստանի և Կանադայի միջև առկա փոխգործակցությունն ավելի ամրապնդելու գործում:

Share