Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատուներ – 2013

2013 թվականի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀայՌուսգազարդ» և «Ղ-Տելեկոմ» (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունները:

Հաշվետու տարում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը մեր երկրի պետական բյուջե է վճարել 37,8 մլրդ ՀՀ դրամ, «ՀայՌուսգազարդ»-ը` 36,0 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը՝ 30,1 մլրդ ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ 2013 թվականի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատոալեքսւ ընկերություններից միայն այս երեք ընկերության հարկային պարտավորություններն են գերազանցել 30 մլրդ ՀՀ դրամը:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝ 2013 ֆինանսական տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝  Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև «Ալեքս Գրիգ» ընկերությունը և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն («Արմենտել»): Այս ընկերությունները հաշվետու տարում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 18,7 մլրդ ՀՀ դրամ և 15,4 մլրդ ՀՀ դրամ:

2013 թվականի ընթացքում իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ»-ը (11,4 մլրդ ՀՀ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (9,9 մլրդ ՀՀ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (9,0 մլրդ ՀՀ դրամ), «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (8,0 մլրդ ՀՀ դրամ) և «Գեո Պրո Մայնինգ Գոլդ»-ը (7,2 մլրդ ՀՀ դրամ):

Share