Բաժին. Տնտեսական

Կառավարությունը կփոխհատուցի շուրջ 65 հազար ընտանիքի սպառած բնական գազի ծախսը

Հայաստանի կառավարությունը, հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, որոշել է շարունակել սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին 2011 թվականից ի վեր տրամադրվող աջակցությունը:

Կառավարությունից հայտնում են, որ 2013թ. երկրորդ կիսամյակում և 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառված բնական գազի սակագնի մեղմացման համար կառավարությունը որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը` նախկինում սահմանված սպառված բնական գազի նույն չափաքանակի համար:

Որոշումը վերաբերում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող շուրջ 65 հազար ընտանիքի:

Share