Բաժին. Տնտեսական

Ավելանում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործող ընկերությունների թիվը

Կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար:
Կառավարությունից հայտնում են, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում. հաստատվել են բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունն սկսվելու է այս տարի, սա, ըստ վարչապետի, համանման երկրորդ լուրջ ծրագիրն է:
Share