Բաժին. Տնտեսական

Հայաստանի բջջային կապի օպերատորները՝ խոշոր հարկատուների ցանկում

2013 թվականի արդյունքներով Հայաստանի բջջային կապի օպերատորները հայտնվել են մեր երկրի խոշոր հարկատու 50 ընկերությունների ցանկում, ընդ որում` երկուսը ընդգրկվել են առաջին հնգյակում:

Այսպես, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) հաշվետու տարում պետական բյուջե է վճարել 30,1 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում:  

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել», Beeline) ընկերությունը, որը 2013 թվականի ընթացքում բյուջե է վճարել 15.4 մլրդ ՀՀ դրամ, ճանաչվել է Հայաստանի 5-րդ խոշոր հարկատուն:

Վճարված հարկերի ցուցանիշով «Օրանժ-Արմենիա»-ն զգալի զիջել է իր մրցակիցներին. ՀՀ բջջային կապի երրրորդ օպերատորը Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունների ցանկում 37-րդն է` 3,2 մլրդ ՀՀ դրամ վճարված հարկերով:

Share