Բաժին. Տնտեսական

Փետրվարի 4-ին պաշտոնապես կներկայացվի առաջին հայկական պլանշետը

Փետրվարի 4-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում տեղի կունենա ԱրմԹաբ առաջին հայկական պլանշետների պաշտոնական շնորհանդեսը և ցուցադրությունը:

Միջոցառմանը բացման խոսքով կներկայանա Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս կորպորացիայի (ԹՍԴ) հիմնադիր Վահան Չակարյանը: Ողջույնի խոսքով հանդես կգա վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Միջոցառմանը կմասնակցեն և ելույթներով հանդես կգան «ՄԻՆՆՈ» կորպորացիայի նախագահ Էրիկ Ռայանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ինստիգեյթ դիզայն» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը, «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը, «Բիթլիս-մեն» ընկերության տնօրեն Աշոտ Մինասյանը և Mlab ECA Մոբայլ Լուծումների Տարածաշրջանային Լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը:

Հիշեցնենք, որ հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվում է հայ-ամերիկյան Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս կորպորացիան, որը համագործակցում է ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը և զբաղվելու է հայկական պլանշետների իրացմամբ:

Սպասվում է, որ Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս կորպորացիան առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար:

Share