Բաժին. Տնտեսական

2013թ.-ին «Զվարթնոց» օդանավակայանը պետբյուջե է վճարել ավելի քան 5 մլրդ դրամ

2013 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել 5,099 մլրդ ՀՀ դրամի հարկեր: Նախորդ տարվա համեմատ ընկերության կողմից բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարն աճել է ավելի քան 2 անգամ: Արդյունքում, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 38-րդ տեղից բարձրացել և հայտնվել է 16-րդ տեղում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների  համաձայն՝ հաշվետու տարում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից բյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի`  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Share