Բաժին. Տնտեսական

Եվրոպական բանկերի համար սկսվում է նոր «քննաշրջան»

Եվրոպական կենտրոնական բանկը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի՝ Եվրոգոտու խոշորագույն բանկերի համար կսահմանվի կապիտալի համարժեքության ցուցանիշի նոր` նվազագույն թույլատրելի մակարդակ: Այսպես, տնտեսական ճգնաժամի պայմաններում եվրոպական խոշորագույն բանկերին կթույլատրվի ապահովել կապիտալի և ակտիվների հարաբերակության նվազագույնը 5,5% մակարդակ: Սպասվում է, որ այս նոր պահանջը կներառվի ապրիլին եվրոպական շուրջ 128 բանկերի շրջանում անցկացվելիք սթրես-թեստերի սցենարներում:

Եվրոպական կենտրոնական բանկում վստահ են, որ նոր սթրես-թեստերի արդյունքները կլինեն հուսալի և կնպաստեն, որ բարձրանա եվրոպական ֆինանսական շուկայի նկատմամբ վստահությունը:

Share