Բաժին. Տնտեսական

2013թ.-ին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 45%-ով

Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն աճել են: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականին մեր երկրում արտադրվել է 19,84 մլն լիտր գարեջուր: Ցուցանիշը 2012 թվականի համեմատ աճել է շուրջ 45%-ով:

Նշենք, որ 2012 թվականին մեր երկրում գարեջրի արտադրության ծավալը կազմել էր 13.6 մլն լիտր, իսկ 2011 թվականին՝ 14,7 մլն լիտր:

Share