Բաժին. Տնտեսական

Մեր երկիրը գրանցել է պղնձի արտադրության ծավալների աճ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վերաբերյալ ամփոփ վիճակագրություն:

Համաձայն հրապարակված տվյալների` 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են շուրջ 18.6%-ով և կազմել 184,4 հազար տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են մոտ 6.9%-ով և կազմել 10,7 հազար տոննա:

Ցինկի խտանյութի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 1,5%-ով՝ կազմելով 15,9 հազար տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 9.0%-ով և կազմել 11,6 հազար տոննա, իսկ ֆեռոմոլիբդենի արտադրությունը աճել է 13.4%-ով և կազմել 6,6 հազար տոննա:

Այլումինի փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով և կազմել 27,7 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները գրանցել են անկում շուրջ 15%-ով և կազմել 17.8 տոննա:

Share