Բաժին. Տնտեսական

2013թ.-ին Հայաստանում արտադրվել է 94,4 հազար կարատ ադամանդ

Հայաստանն ընդլայնել է ադամանդի արտադրության ծավալները: 2013 թվականին մեր երկրում արտադրվել է 94,4 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 41%-ով: Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Share